NEWS.am-ը ներկայացնում է գրող Էլլա Մորթոնը, որը հրապարակվել է ամերիկյան «Slate» ամսագրում:

Թուրք-հայկական սահմանին՝ դաշտային ծաղիկների հովիտներում, երբեմնի հզոր քաղաքի ավերակներն են: 11-րդ դարում Անիում բնակվում էր ավելի քան 100 հազար մարդ: Գտնվելով առեւտրական ուղիների վրա՝ քաղաքը 884թ.-ին անկախ պետության՝ Հայկական թագավորության մայրաքաղաք դարձավ:

Անին գրավվեց բյուզանդացիների կողմից 1045թ.-ին: Երկու տասնամյակ անց սելջուկ-թուրքական նվաճողները զավթեցին քաղաքը, սպանեցին կամ ստրկության վաճառեցին նրա բնակիչներին, վաճառեցին այն Շադդադյանների քրդական դինաստիային:

Հարձակումները շարունակվել են 13-րդ դարում, երբ մոնղոլները երկու փորձից հետո գրավեցին քաղաքը: 1319թ.-ի երկրաշարժը մեծ վնաս հասցրեց Անիի 11-րդ դարի եկեղեցիներին: Քաղաքը փրկվեց, սակայն բնակչության թիվը 17-րդ դարի կեսին փոքրացավ, իսկ 1750 թ.-ին լիովին դատարկվեց:

Այսօր Անին մեծ, բայց ավերված քաղաք-ուրվական է: Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների լարվածությունը նպաստել է, որպեսզի այն լքված մնա. սա հայկական քաղաք է, բայց գտնվում է Թուրքիայի սահմանում, ինչը խոչընդոտում է դրա վերականգնմանը: Զբոսաշրջիկների համար նկարագրություններում Թուրքիան բաց է թողնում Հայաստանի մասին հիշատակումներն ու ընդգծում է քաղաքի վրա թուրքական ու մահմեդական ազդեցությունը: