Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը ձեռնտու է երկու կողմերին էլ: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, Երեւանում ընթացող «ՆԱՏՕ եւ Հայավային Կովկաս. Ռազմավարական մոտեցում տարածաշրջանային անվտանգությանը» միջազգային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Բաքվի ժաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի Կոնֆլիկտոլոգիայի եւ միգրացիայի դեպարտամենտի ղեկավար Արիֆ Յունուսովը:
Նրա համոզմամբ՝ Ադրբեջանում ԼՂ հակամարտությունն այլեւս լուրջ գործոն չէ, քանի որ այն վաղուց վերածվել է «սառեցված» հակամարտության: «Մենք հրաշալի հասկանում ենք, որ բանակցություններ են ընթանում, բայց ամենագլխավորը՝ արդյունքը, չենք տեսնում: Մենք ինքներս հաճախ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներին համարում ենք «քաղաքական տուրիստներ»: Նրանց վրա քչերն են ուշադրություն դարձնում: Դա արձանագրային գործընթաց է, որի նպատակն է ցույց տալ, որ բանակցություններ են ընթանում, որ կողմերը ջանքեր են գործադրում, իսկ իրականում մենք հասկանում ենք, որ իրավիճակն օգտագործում են երկու երկրների իշխանությունները՝ ներքին օգտագործման համար»,-ընդգծել է Յունուսովը:




























