Ուկրաինա-ԵՄ ասոցացման համաձայնագրի քաղաքական մսի ստորագրումը վկայում է Ուկրաինան իրենց ընտանիքում տեսնելու եվրոպացիների ցանկության մասին: Այս մասին հայտարարել է «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն՝ Գերագույն Ռադայում լրագրողների հետ զրույցում, հաղորդում է ՈՒՆՆ-ն:

«Ասոցացման քաղաքական մասի ստորագրելու պատրաստակամությունը հռչակումն է այն բանի, որ ԵՄ-ն աջակցում է Ուկրաինային»,-ասել է Կլիչկոն:

Նա նշել է, որ այսօր Ուկրաինան գտնվում է տնտեսական ճգնաժամում, ուստի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի տնտեսական բաղադրիչը ստորագրելու համար պետք է բարեփոխումներ կյանքի կոչել:

«ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրումից հետո մենք մեզ վրա ենք վերցնում որոշակի պարտավորություններ ու պատասխանատվություն, ԵՄ-ն նույնպես: Հաջորդ քայլը կլինի տնտեսական մասի ստորագրումը»,-ընդգծել է «ՈՒԴԱՌ»-ի առաջնորդը: