Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն առաջադրվելու է երկրի նախագահի պաշտոնում, դա վերջնական որոշում է: Այս մասին նա այսօր իր կողմնակիցներին հայտնել է խմբակցության ժողովի ժամանակ:
Առաջադրման մսին կհայտարարվի «Բատկիվշչինա» կուսակցության համագումարի ժամանակ, որը կկայանա առաջիկայում:
Ներկայումս ավելի նեղ շրջանակով կուսակցական ժողով է ընթանում՝ քննարկելու նախընտրական քարոզարշավը վարելու մարտավարությունն ու ռազմավարությունը, հաղորդում է ՈւՆՆ-ը:




























