Չիլիի Ալկոհոլի ու թմրանյութերի սպառման նախազգուշացնող ազգային ծառայությունը առաջարկել է օրենք ընդունել, որի համաձայն մարիխուանան կարելի է օգտագործել բուժական նպատակներով: Օրինագիծը ներկայացրել է ծառայության տնօրեն Ֆրանսիսկա Ֆլորենսանոն:

Չիլիական գերատեսչությունը կարծում է, որ մարիխուանան կարելի է բացառել արգելված նյութերի ցանկից  ու մեկ այլ ցանկում ներառել, որը ենթադրում է նյութերի արտադրություն կամ ներկրում՝ համապատասխան վերահսկողության պարագայում, փոխանցում է Russia Today-ը:

Ավելի վաղ մարիխուանայի օրինականացման մասին օրենք ընդունվել էր Ուրուգվայում:

Այս տարի մարիխուանայի վաճառքը թույլատրվել է նաեւ Քոլորադո նահանգում: Արդեն առաջին շաբաթվա ընթացքում շահույթը կազմել է 5 մլն դոլար: