Հղիության ժամանակ վիտամին A-ի ընդունումը ապագա երեխային կպաշտպանի վարակներից, երբ նա կմեծանա եւ կդառնա հասուն մարդ: Այդպիսի եզրակացության են հանգել ամերիկացի գիտնականները, որոնք ուսումնասիրել են հղի մկների, ապա նաեւ նրանց ձագերին:

Մասնավորապես, այն մկների մոտ, որոնց մայրերը վիտամին A չեն ստացել, ավելի վատ են զարգացած եղել լիմֆո օրգանները, որոնք ապահովում են իմունային արձագանքը, հաղորդում է Gazeta.ru-ն:

Դրա արդյունքում այդպիսի մկներն ավելի հաճախ են ինֆեկցիոն հիվանդություններով հիվանդացել: Գիտնականները պնդում են, որ իրենց հայտնաբերած օրինաչափությունը բնորոշ է նաեւ մարդկանց: