ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նոր հրամանագիր է ստորագրել, որը թույլ է տալիս նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի պաշտոնյաների եւ տնտեսության ոլորտների դեմ: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, Օբաման հայտարարել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի վերաբերյալ իր ուղերձում:

Նրա խոսքով ՝ ԱՄՆ-ը շատ անհանգստացած է «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով եւ ոչ լեգալ հանրաքվեով»: Նա ընդգծել է, որ այսօր ԱՄՆ-ը, ինչպես ասվում էր ավելի վաղ, շարունակում է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ:

«Ռուսաստանը պետք է իմանա, որ հետագա էսկալացիան կհանգեցնի միջազգային հանրությունից մեծ մեկուսացման»,-ասել է Օբաման:

Միաժամանակ, նա նշել է, որ «ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտությունը շարունակվում է» եւ Ռուսաստանն ունի այլ ուղի, իսկ ավելի կոնկրետ, դա իրավիճակի դեէսկալացիան է:

«Պարոն Պուտինը պետք է իմանա, որ ուկրաինացիները չպետք է ընտրեն Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ»,-ասել է ԱՄՆ նախագահը: