ԱՄՆ-ի կողմից յուրաքանչյուր թշնամական հարձակման Մոսկվան համարժեք պատասխան կտա, դրանում կասկած չի կարող լինել: Այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում: Նախարարությունը փոխադարձության սկզբունքով մի շարք ամերիկյան պաշտոնյաների եւ օրենսդիրներին նկատմամբ պատժամիջոցներ է մտցնում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Պատժամիջոցների ցանկում են ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Քերոլայն Աթքինսոնը, ԱՄՆ նախագահի օգնական Դենիել Փֆայֆերը, ԱՄՆ նախագահի օգնական Բենջամին Ռոդսը:

Բացի այդ, նույն ցանկում են սենատորներ Ջոն ՄակՔեյնը, Դենիել Քոութսը, Մերի Լենդրյուն, Գարրի Ռիդը (վերջինս Կոնգրեսի վերին պալատի մեծամասնության խմբակցության ղեկավարն է):