Յուլյա Տիմոշենկոն այսօր՝ մարտի 20-ին, Ուկրաինայի խորհրդարանում «Բատկիվշչինա» խմբակցության նիստում հայտարարել է, որ մտադիր է առաջադրվել նախագահի պաշտոնի համար: Այս մասին հաղորդում են «Ուկրաինսկայա պրավդա»-ի աղբյուրը:
«Նա ասաց, որ առաջադրվելու է»,-ասել է աղբյուրը:
Նրա խոսքով՝ Տիմոշենկոն նշել է, որ ինքն է ղեկավարելու իր նախընտրական քարոզարշավը, քանի որ Ալեքսանդր Տուրչինովը, որը կարող էր դրանով զբաղվել, կատարում է Գերագույն Ռադայի նախագահի եւ երկրի նախագահի լիազորությունները:
Ինչպես հայտնի է, այսօր խմբակցության նիստում պետք է քննարկվեր խմբակցությունում ընդգրկված բոլոր կուսակցությունների կողմից Յուլյա Տիմոշենկոյին որպես նախագահի միասնական թեկնածու ներկայացնելու հարցը: Սակայն, ւսը պարբերականի տվյալների, մի շարք պատգամավորներ չեն պաշտպանում այդ գաղափարը: Նրանք նախընտրում են, որ Տիմոշենկոն առաջդրվի «Բատկիվշչինա» կուսակցության կողմից: Պարբերականի զրուցակցի խոսքով՝ քանի որ այս հարցում միասնական կարծիք չի եղել, քննարկումը հետաձգվել է:




























