Մարտի 20-ը երջանկության միջազգային օրն է։ NEWS.am-ը հարցում է անցկացրել Երեւանի փողոցներում՝ պարզելու՝ երջանիկ են արդյոք հայերը։ Մեզ հանդիպած քաղաքացիների պատասխաններից պարզվեց, որ մեծ մասն իրեն երջանիկ է համարում, կամ ասում է, որ երջանիկ է։

«Ի՞նչ է Ձեզ երջանկացնում» հարցի պատասխանները գրեթե բոլորի մոտ նույնն էին՝ ընտանիք, հարազատներ, ընկերներ, ոմանց մոտ՝ խաղաղություն։  Փողի մասին ոչ ոք չխոսեց։ Տարբերվեց միայն հնդիկ աղջկա պատասխանը՝ «actually, my boyfriend» (իմ ընկերը)։