Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 20-ին, ժամը՝ 19.22-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարալանջի խճուղում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը եւ ՀՆՓԱԻԿ-Ի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2172» մակնիշի 33 LD 336 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվելով էլ. սյանը` շրջվել, ինչից վարորդը եւ ուղեւորը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքնելով հոսպիտալացվել են «Քանաքեռ-Զեյթուն», այնուհետեւ` «սրբ. Գր.Լուսավորիչ» բժշկական կենտրոններ: