Հրազդանի կիրճում Դավիթաշենի կամրջի տակ մարտի 19-ին հայտնաբերված Զ. Լ.-ն Վրաստանի Ախալքալաքի շրջանից էր եւ ինքնասպանություն է գործել պարտքերի պատճառով: Այս մասին NEWS.am-ին ասաց ինքնասպան եղած երիտասարդի ընկերը, որը խնդրեց չհրապարակել իր անունը:
«Բուքմեյքերական ընկերությունում էր աշխատում, խաղում էր, վերջին անգամ երկու-երեք հազար դոլար տանուլ էր տվել, բայց չէր կարողանում գումարը վճարել, դրա համար է ինքնասպան եղել»,- ասաց նա:
Զ. Լ.-ն 21 տարեկան էր, սովորում էր Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի վերջին կուրսում: Արդեն երեք օր կորած էր, ընկերներն ու հարազատները նրան էին փնտրում: Մարտի 19-ի երեկոյան գտել էին Դավիթաշեն կամրջի տակ:
«Ծնողները հարուստ են: Եթե իրենց ասեր, հաստատ կօգնեին, բայց չէր դիմել»,- նշեց մեր զրուցակիցը:
Զ.Լ.-ի դին այսօր տեղափոխել են Ջավախք: Նրա բոլոր ընկերներն ու ծանոթները Երեւանից մեկնել են Ախալքալաք` մասնակցելու թաղման արարողությանը:
Փաստի առթիվ ոստիկանությում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով:




























