Ինչքան Հիտլերի շարժումն էր քրիստոնեական, այնքան էլ Ադրբեջանի քաղաքականությունն է հանդուրժողական: Այս մասին այսօր` մարտի 20-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի օրերս արված հայտարարությանը, թե Հայաստանը ֆաշիստական պետություն է:
«Եթե հանդուրժողական երկիր է այն երկիրը, որը Ջուղայում այդքան հայ է սպանել, այն երկիրը, որը կացնահարում է հայ սպային, այնուհետեւ այդ մարդասպանին հերոսացնում, ապա մենք եւ Ադրբեջանը հանդուրժողականության մասին տարբեր պատկերացումներ ունենք: 20-րդ դարում Հիտլերն էլ էր իր շարժումը անվանում քրիստոնեական: Տեսանք, թե ինչ արեց այդ քրիստոնեական շարժումը: Այնպես որ, ինչքան քրիստոնեական է Հիտլերի շարժումը, այնքան հանդուրժողական է Ադրբեջանի քաղաքականությունը»,- ասաց նա:




























