Բոլորը պետք է գիտակցեն, որ անհրաժեշտ է վճարել աշխարհում կայունության ու խաղաղության համար: Վճարի երկու տեսակ կա՝ կամ զոհերի ցուցակներ, կամ եվրոներ ու դոլարներ: Այդ մասին Բրյուսելում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթաժողովի ավարտից հետո, հաղորդում է ՈւՆՆ-ը:
«Ավելի լավ է դոլարներ կամ եվրոներ վճարել, քամ հազարավոր մարդկանց մահը սգալ, ովքեր կարող են զոհվել այս պատերազմում»,- ընդգծել է կառավարության ղեկավարը՝ հիմնավորելով ՌԴ-ի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու անհարժեշտությունը:
«Հույս ունեմ եվրոպացի գործընկերները հասկանում են դա: Որպեսզի հետագայում ավելի ուշ չլինի ուրիշ տեսակ պատժամիջոցներ կիրառել»,- նշել է Արսենի Յացենյուկը:




























