Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հայտարարել է, թե փակելու է սոցկայքերը:

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝  Թուրքիայի Բուրսա քաղաքում մարտի 20-ի նախընտրական հանրահավաքի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով սոցկայքերի մասին, հայտարարել է. «Այդ Twitter-ի, mwitter-ի ու մնացածի «քոքը» կտրելու ենք:

Արդեն կա դատարանի որոշումը։ Միջազգային հանրության արձագանքը մեզ չի հետաքրքրում: Դա ազատության հետ կապ չունի: Արագ քայլեր ենք ձեռնարկում, քանի որ խոսքը երկրի անվտանգության մասին է»,-ասել է Էրդողանը:

Նշենք, որ Էրդողանը օրեր առաջ նման հայտարարություն արել էր, որին ի պատասխան Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հակադարձել էր, թե Էրդողանն այլ բան է ուզել ասել, քանի որ ժողովրդավարական երկրում սոցկայքերի փակման մասին խոսք չի կարող լինել: