Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը գերմանացի գործընկեր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, հաղորդել են Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Մարտի 20-ին գերմանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Գերմանիայի արտգործանախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, որի ընթացքում շարունակել են քննարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը»,- նշվում է հաղորդագրության մեջ:




























