ԱՄՆ կողմից «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Վլադիմիր Յակունինի դեմ պատժամիջոցները անհիմն են եւ խոչընդոտում են երկաթուղային ոլորտում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցությանը: Այս մասին հաղորդում է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության մամուլի ծառայությունը:

«Ընդունված որոշումը ԱՄՆ վարչակազմի կողմից անձնական քաղաքացիական դիրքորոշում արտահայտելու նկատմամբ ոչ համարժեք արձագանքի արդյունք է, որը հսկայական հասարակական արձագանք է գտել Ռուսաստանում: Նման միջոցներն ամբողջությամբ հակասում են ԱՄՆ կողմից հռչակվող ազատ խոսքի եւ կարծիքի սկզբունքներին»,-ասել են ընկերությունում, հաղորդում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր կիրառել 20 ռուսաստանցի գործարարների եւ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Այց ցանկում է հայտնվել նաեւ Վլադիմիր Յակունինը: