Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն վստահեցրել է ամերիկացի իր գործընկեր Չակ Հեյգելին, որ Ռուսաստանը չի պատրաստվում Ուկրաինա զորքեր մտցնել, լրագրողներին հաղորդել է Պենտագոնի ներկայացուցիչ, փոխծովակալ Ջոն Քիրբին:
Ինչպես ավելի վաղ լրագրողներին հաղորդել են ռուսական ռազմական գերատեսչությունում, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարների միջեւ հինգշաբթի հեռախոսազրույց է կայացել Ուկրաինայի եւ Ղրիմի հարցերի վերաբերյալ, որի ընթացքում Շոյգուն խնդրել է գործընկերոջը չսրել իրավիճակն ու հաստատել է պատրաստականությունը կապ հաստատել բոլոր հետաքրքրված անձնանց հետ իրավիճակի կարգավորման նպատակով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Շոյգուն ասել է, որ զորքերը, որոնք տեղակայված են սահմանի երկայնքով, այնտեղ են գտնվում միայն զորավարժությունների նպատակով եւ մտադիր չեն անցնել Ուկրաինայի տարածք, ինչպես նաեւ դրանք որեւէ ագրեսիվ գործողություններ չեն ձեռնարկելու»,- Վաշինգթոնում լրագրողներին է հաղորդել Քիրբին:




























