Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ներդրումներ ունի Gunvor ընկերությունում, եւ նա կարող է մուտք ունենալ ընկերության միջոցներին»: Այդ մասին ասվում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պաշտոնական հայտարարության մեջ:
Գերատեսչության՝ պատժամիջոցների նոր ցուցակի վերաբերյալ մեկնաբանություններում ասվում է, որ Gunvor-ի հիմնադիրներից Գենադի Տիմչենկոյի գործունեությունն «ուղղակի կապ ունի Պուտինի հետ», հաղորդում է ՌԲԿ-ն:Իր հերթին Gunvor-ը պատասխանել է ԱՄՆ-ի ֆինանասների նախարարության հայտարարությանը. «Պուտինը ընկերության բաժնետեր չէ ու չի հանդիսանում դրա շահառու»:
Gunvor Group-ը խոշորագույն հումքային առեւտրական ընկերություններից մեկն է հանդիսանում, զբաղվում է նավթի ու նավթամթերքի տեղափոխմամբ, պահպանությամբ ու վաճառքով միջազգային շուկաներում: Gunvor-ը նաեւ ածուխ է վաճառում, ջերմոցային գազերի արտանետումների քվոտաներով, էներգիայի աղբյուրների վերականգնմամբ, բնական գազի այրմամբ:
Ընկերության տվյալներով՝ Gunvor-ի սեփականատերերն են Թորբյորն Թորնքվիսթն ու Գենադի Տիմչենկոն, որոնց են պատկանում հոլդինգի բաժնետոմսերի 50-ական տոկոսն ու, 44-ական տոկոս կանոնակարգային կապիտալից(12.3 տոկոսը պատկանում է Gunvor-ի մենեջմենթին):




























