Պարզվել է դարձել դիպուկահարների ինքնությունը, ովքեր կրակել են Մայդանում: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Օլեգ Մախնիցկին: «Դիպուկահարների ինքնությունը պարզվել է: Չեմ կարող հայտնել նրանց ազգանունները, բայց դրանք հայտնի են: Առայժ միայն Ուկրաինայի քաղաքացիներ են»,- նշել է նա:
Մախնիցկին նաեւ հաստատել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հետաքննելու է անջատողականության տարածումը: «Այսօր 14 հոգու ձերբակալել են: Յոթ հոգու հանդեպ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը»,- ընդգծել է Մախնիցկին: Նա նշել է, որ պատժամիջոց է սահմանվել եւս 9 անձի նկատմամբ: Նրանց հանդեպ հետախուզում է հայտարարված:
Նշենք, որ մարտի 20-ին Ուկրաինայի Զապորոժյեի մարզի դատախազ Ալեքսանդր Շացկին հայտարարել էր, որ Մայդանի ցրմանը մասնակցելու մեջ կասկածում են Վիկտոր Յանուկովիչի որդուն՝ Ալեքսանդր Յանուկովիչին:«Իրավապահ մարմինները նյութեր ունեն, որոնցից վարկածներ են բխում Կիեւի Մայդանի ցրելու գործողություններին, այդ թվում նաեւ Զապորոժյեում, Ուկրաինայի նախկին նախագահի որդի Ալեքսանդր Յանուկովիչի մասնակցության վերաբերյալ»,- ասել է Շացկին:Նա նաեւ հաստատել է, որ մարզային իշխանության ներկայացուցիչները նույնպես մասնակցել են այսպես կոչված «տիտուշկաների» խմբավորումների ձեւավորմանը՝ խաղաղ ցույցերի ընթացքում զապորոժցիներին ու լրագրողներին զանգավածային ծեծի ենթարկելու համար:


























