Միջազգային վարկանիշային Standard & Poor գործակալությունն ինքնիշխան Ռուսաստանի վարկանիշը կայունից իջեցրել է բացասականի, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Աղբյուրի համաձայն՝ վարկանիշի իջեցումը կապված է ԱՄՆ-ի եւ ԵՄ կողմից կիրառվող պատժամիջոցների հնարավոր հետեւանքների հետ՝ ի պատասխան Ղրիմի միացմանը ՌԴ-ին:«Աշխարհաքաղաքական բարձր ռիսկերն ու պատժամիջոցների հեռանկարը կարող են նվազեցնել ներդրումները, ավելացնել կապիտալի արտահոսքը եւ լրացուցիչ թուլացնեն առանց այն էլ վատթարացող տնտեսական ցուցանիշները»,- նշում է S&P-ը:
Standard & Poor-ը միջազգային վարկանիշային գործակալություն է, որի գնահատականները Fitch s.-ի եւ Moody s.-ի հետ միասին Ռուսաստանում ճանաչվում են: Նման կանխատեսումներն օգնում են հասկանալ՝ արժե ներդրումներ կատարել տվյալ երկրի տնտեսության մեջ, թե ոչ:




























