ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հրապարակել է Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ «ՌԴ ղեկավարության մերձավոր շրջապատի անդամների» ամբողջական ցանկը, որոնց վրա, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրամանագրով, ֆինանսական պատժամիջոցներ են կիրառվում, ԱՄՆ-ից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Ամբողջական ցանկը, որը ներկայացված է նորության վերջին մասում, լի է անակնկալներով: Այսպես, ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության, Վլադիմիր Պուտինը ներդրումներ ունի Գենադի Տիմչենկոյի ընկերությունում, ինչպես նաեւ անձնական բանկիր ունի:

2014 թվականի մարտի 20-ի դրությամբ, ԱՄՆ վարչակազմը պատժամիջոցներ է կիրառել ռուսաստանցի 16 ներկայացուցչական անձան, «Ռուսաստանի ղեկավարության մերձավոր շրջապատի 4 անդամների» եւ մեկ ռուսական բանկի նկատմամբ: Պատժամիջոցները կարող են տարածվել ինչպես կառավարության պաշտոնատար անձանց, այնպես էլ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վրա:

«Ռուսաստանը, գտնվելով այնպիսի պայմաններում, երբ իր արժույթը գտնվում է աննախադեպ ցածր մակարդակի վրա, նրա ֆոնդային շուկան նվազել է 20 տոկոսով, փորձում է Ուկրաինային տնտեսական վնաս պատճառել՝ իր անօրինական գործողություններով, խախտել Ուկրաինայի անվտանգությունը, կայունությունն ու ինքնիշխանությունը»,- ԱՄՆ ֆինանսների նախարարության որոշումը մեջբերում է ահաբեկչության եւ ֆինանսական հետախուզության հարցերով ֆինանսների փոխնախարար Դեւիդ Քոենը:

ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿԸ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՏԱՐԱԾՎՈՒՄ ԵՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ

(Ուշադրություն, ակտիվները, որոնք ներկայացված են այս ցանկում եւ գտնվում են ԱՄՆ իրավասության տարածքներում, պետք է սառեցվեն: Բացի այդ, ԱՄՆ քաղաքացիների համար, ինչպես նաեւ ԱՄՆ տարածքում արգելվում է ցանկացած գործողություն այս ցանկում ընդգրկված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ)

Կառավարական պաշտոնյաներ.

• Վիկտոր Օզերով – Ռուսաստանի Դաշնային Խորհրդի անվտանգության եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ. Նա մարտի 1-ին աջակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը՝ թույլ տալ ռուսական զինված ուժերն օգտագործել Ուկրաինայում:

• Վլադիմիր Ջաբարով – Ռուսաստանի Դաշնային Խորհրդի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ. Մարտի 1-ին Ջաբարովը պաշտպանել է  ռուսական զինված ուժերն Ուկրաինայում օգտագործելու վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը:

• Եվգենի Բուշմին – ՌԴ Դաշնային Խորհրդի փոխնախագահ. Մարտի 1-ին նա հրապարակավ պաշտպանել է  ռուսական զինված ուժերն Ուկրաինայում օգտագործելու վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը:

• Նիկոլայ Ռիժկով – ՌԴ խորհրդարանի վերին պալատի անդամ. Ռիժկովը հրապարակավ պաշտպանել է Ուկրաինայում ռուսական զորքերի օգտագործումը:

• Սերգեյ Ժելեզնյակ – Ռուսաստանի Պետդումայի փոխնախագահ.

• Սերգեյ Միրոնով - ՌԴ Պետդումայի անդամ, բնակարանային քաղաքականության եւ բնակ-կոմունալ տնտեսության հարցերով հանձնաժողովի անդամ, ինչպես նաեւ «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության խմբակցության ղեկավար.

• Ալեքսանդր Տոտոոնով - ՌԴ Դաշնային Խորհրդի մշակույթի, գիտության եւ տեղեկատվության հարցերով հանձնաժողովի անդամ. նա հրապարակավ պաշտպանել է Ուկրաինայում ռուսական զորքերի օգտագործումը:

• Օլեգ Պանտելեեւ – ՌԴ Դաշնային Խորհրդի խորհրդարանական հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ. նա հրապարակավ պաշտպանել է Ուկրաինայում ռուսական զորքերի օգտագործումը:

• Սերգեյ Նարիշկին – ՌԴ Պետդումայի խոսնակն է 2011-ի դեկտեմբերից: Նա նաեւ ՌԴ ազգային անվտանգության խորհրդի անդամ է եւ «Եդինայա Ռոիսա» կուսակցության անդամ:

• Վիկտոր Իվանով – Թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի դաշնային ծառայության տնօրենն է 2008-ի մայիսի 15-ից:

• Իգոր Սերգուն – Ռուսաստանի ռազմական հետախուզության ղեկավար եւ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ:

• Սերգեյ Իվանով – ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար,

• Ալեքսեյ Գրոմով – ՌԴ նախագահի աշխատակազմի պետի առաջին տեղակալ,

• Անդրեյ Ֆուրսենկո – ՌԴ նախագահի օգնականն է 2012-ի մայիսի 21-ից,

• Վլադիմիր Յակունին - «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կառավարման նախագահն է 2005-ի հունիսի 15-ից,

• Վլադիմիր Կոժին – ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործերի կառավարիչն է 2000-ի հունվարի 21-ից,

Владимир Кожин, управляющий делами президента Российской Федерации

Մերձավոր շրջապատի անդամներ

• Գենադի Տիմչենկո – աշխարհում խոշորագույններից մեկը համարվող Gunvor առեւտրային ընկերության հիմնադիրներից մեկը, որը մասնակցում է նավթային եւ էներգետիկ շուկաներում գործարքներին: Պուտինը ներդրումներ ունի Gunvor-ում եւ նա հասանելիություն կարող է ունենալ Gunvor-ի միջոցներին,

• Արկադի Ռոտենբերգ եւ Բորիս Ռոտենբերգ – աջակցություն են ցուցաբերել Պուտինի նախագծերին՝ ստանալով թանկարժեք պայմանագրեր ինչպես Սոչիի օլիմպիադայի, այնպես էլ պետական «Գազպրոմ» ընկերությունից: Նրանք միլիարդավոր դոլարներ են աշխատել «Գազպրոմի» հետ պայմանագրերից եւ Սոչիի օլիմպիադայից, որոնք նրանց տվել է Պուտինը:

• Յուրի Կովալչուկ – Ռուսաստանի բանկի խոշորագույն բաժնետեր, ինչպես նաեւ ՌԴ բարձրագույն պաշտոնատար անձանց, այդ թվում Պուտինի անձնական բանկիր,

Իրավաբանական անձինք

Ռուսաստանի բանկ – գտնվում է վերահսկողության տակ, հանդես է եկել ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների շահերից կամ աջակցել նրանց: Սա ռուսաստանցի բարձրագույն պաշտոնատար անձան անձնական բանկն է, որի բաժնետերերի ցանկում Պուտինի մերձավոր շրջապատին անդամներն են, որոնք առնչություն ունեն «Օզերո» կոոպերատիվի հետ: Ռուսաստանի բանկը նաեւ գտնվում է Կովալչուկի (նայիր վերեւում) վերահսկողության տակ: Ռուսաստանի բանկը ի ր10 մլրդ դոլար ակտիվներով ՌԴ խոշորագույն բանկերի ցանկում զբաղեցնում է 17-րդ տեղը: Բանկը բազմաթիվ թղթակցային հաշիվներ ունի ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ այլ երկրներում գտնվող բանկերում: Բանկը մանրածախ եւ կորպորատիվ ծառայությունների լայն շրջանակ է ներկայացնում, որոնցից շատերը վերաբերում են էներգետիկ սեկտորին: