Այս պահի դրությամբ ԵՄ-ի հետ հարաբերություններում մատնանշվում է նոր ուղղություն, որ կարելի է առանձին ունենալ մի մեծ քաղաքական համաձայնագիր Հայաստանի եւ Եվրամիության միջեւ, եւ այդ ուղղությամբ էլ մենք աշխատանք ենք տանում եվրոպական մեր գործընկերների հետ: Այս մասին «Ազատություն»l ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Չափազանց կարեւոր է, որ բոլոր մեր եվրոպական ընկերները շատ լավ հասկանում են Հայաստանի դիրքորոշումը, Հայաստանի որոշումների հիմնավորվածությունը, փաստարկները եւ այդ ամեն ինչը կիսում են մեզ հետ»,-ասել է նա:
Հարցին, թե սա հետքայլ չէ գրեթե 4 տարի տեւած Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններից հետո, վարչապետը պատասխանել է. «Ոչ, որովհետեւ նոր համաձայնագիրը հաշվի է առնում նախորդ համաձայնագրերի իրականացման արդյունքում արդեն արձանագրված հաջողությունները եւ այն ծրագրերը, որտեղ մենք արդեն լրջագույն հիմքեր ենք ստեղծել եւ ինստիտուտներ ենք ստեղծել այդ տեխնիկական եւ ֆինանսական օժանդակության ներքո: Դրա հիման վրա նոր ռազմավարություն է մշակվում՝ ինչպես ընդլայնել եւ խորացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ, եւ այդտեղ մենք ունենք լիակատար փոխըմբռնում»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում




























