«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստան ներկրվող լոլիկի, վարունգի, ինչպես նաեւ գազի բարձր սակագնի պատճառով տեղական ջերմատները շարունակում են փակվել։ Ջերմատնային ասոցիացիայի տնօրեն Պողոս Գեւորգյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ սպառած գազի պարտքը չմուծելու պատճառով մոտ օրերս «ՏԷՑ»-ի հարեւանությամբ գտնվող ջերմատներից մեկի գործունեությունն էլ է դադարեցվել։
Փոխարենը շարունակում են «ծաղկել» նորաբաց ջերմոցային տնտեսությունները, որոնք ավելի խոշոր են եւ մեծածավալ արտադրանք են տալիս ու հեշտությամբ գազի գինը վճարում։ Իսկ թե ովքեր են խոշոր ջերմատերերը, դժվար չէ պատկերացնել. ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը (բնականաբար, միջնորդավորված) եւ մեզ հայտնի շատ գործարարներ:
Ըստ Գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության՝ Հայաստանից նախորդ տարվա 3.312.64 տոննա պտուղ-բանջարեղենի դիմաց այս տարի 11. 406.03 տոննա պտուղ-բանջարեղեն է արտահանվել Վրաստան, Ռուսաստան, Իրաք, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Ուկրաինա։ Բացի այդ, շեշտակի հարստություն են դիզում նաեւ բանջարեղենի եւ մրգի ներկրմամբ զբաղվողները, իսկ գյուղացին աղքատանում է ու աղքատանում»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























