«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում տնտեսությունը  շարունակում է մնալ անմխիթար վիճակում։ Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-փետրվար ամիսներին կազմել է ընդամենը 2,4 տոկոս։ Ընդ որում՝ լուրջ անկում է գրանցվել արդյունաբերական արտադրանքի ծավալներում, այստեղ ցուցանիշը նվազել է բավականին կտրուկ՝ միանգամից 4,1 տոկոսով։

Նշենք, որ մինչեւ հիմա իշխանություններին հաջողվում էր արդյունաբերական արտադրանքի ծավալների հաշվին ապահովել ցանկալի թվանկարչություն,  հիմա՝ նույնիսկ դա չկա։ Եվս մեկ կարեւոր հանգամանք. 1,2 տոկոս աճ է գրանցվել շինարարության ծավալներում, ու սա այն դեպքում, երբ Տիգրան Սարգսյանն այս ոլորտը համարել էր փուչիկ։ Ի դեպ, նվազել են նաեւ արտաքին առեւտրաշրջանառության ծավալները՝ 5,8 տոկոսով, ընդ որում՝ 3,2 տոկոս նվազել են արտահանման եւ 6,7 տոկոսով՝ ներմուծման ծավալները»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում