Քաբուլում հյուրանոցի վրա հարձակման ժամանակ սպանվել է ութ մարդ:
Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ սպանված քաղաքացիական անձանց շարքում կան երեխաներ եւ օտարեկրացիներ: Այլ մանրամասներ դեռ չեն հայտնում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտի 20-ին` տեղի ժամանակով 18:00-ին, «Սերենա» հեղինակավոր հյուրանոց էին ներխուժել «Թալիբանի» չորս անչափահաս գրոհային: Իրենց կենվորներ ձեւացնելով` նրանք պահակների մոտով ներս էին տարել գուլպաներում թաքցրած զենքերը:
Գրոհայինները կրակ էին բացել, սակայն սպանվել էին: Վիրավորվել էին երկու պահակ եւ հյուրանոցի մեկ աշխատակից, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը:
Հյուրանոցի վրա հարձակումը տեղի էր ունեցել Աֆղանստանում լայնորեն նշվող Նավրուզ տոնի նախօրեին եւ երկրում ապրիլի 5-ին նախատեսված նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ:



























