Ռուսաստանի մայրաքաղաքում տղամարդը սպանել է կնոջը եւ ցած նետվել 12-րդ հարկի բնակարանի պատուհանից։
Տղամարդու մարմինը հայտնաբերվել է Մոսկվայում` Ակադեմիկոս Յանգելի փողոցում, հայտնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրը:
Ոստիկանները պարզել են բնակարանը, որտեղից ընկել էր տղամարդը, եւ փրկարարներ կանչել: Բացելով բնակարանի դուռը` ԱԻՆ աշխատակիցները հայտնաբերել էին կնոջ մարմին` դանակով հասցված վնասվածքներով:
Նախնական վարկածով՝ տղամարդը վեճի ժամանակ սպանել է կնոջը, այնուհետեւ ինքնասպան եղել։




























