Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 21-ին, ժամը 02.31-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սունդուկյան փողոցի թիվ 37 տանը, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Թիվ 37 տանը այրվել է հյուրասենյակի բազմոցը եւ գորգը: Հրդեհի հետեւանքով տարբեր աստիճանի այրվածքներով Վանաձորի բժշկական կենտրոն են հոսպիտալացվել նույն տան բնակիչներ 17-ամյա Մ., 21-ամյա Ա. եւ 38-ամյա Ն. Բարսեղյանները:

Մ. եւ Ա. Բարսեղյանները ստացել են 2-րդ կարգի այրվածքներ եւ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել բժշկական կենտրոնից, իսկ Ն.Բ.-ը ստացել է 3-րդ կարգի այրվածք՝ վերջինիս տեղափոխվել է Երեւանի Այրվածքաբանության ինստիտուտ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: