Թաիլանդում չկայացած է ճանաչել երկրի Ազգային ժողովի փետրվարի 2-ին կայացած ընտրությունները եւ չեղյալ հայտարարել դրանց արդյունքները:

Դատարանը երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնարարել է խորհրդակցություններ անցկացնել կառավարության հետ՝ նոր ընտրությունների ժամկետը ճշտելու շուրջ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Թաիլանդի ԿԸՀ-ն չի կարողացել մեկ օրվա ընթացքում կազմակերպել խորհրդարանական ընտրությունները ողջ երկրի տարածքում, ինչպես պահանջում է Սահմանադրությունը: Հենց դա էլ հիմք է դարձել, որ տեղի մարդու իրավունքների պաշտպանը եւ Թաիլանդի ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը դիմել ՍԴ՝ պահանջելով գնահատական տալ տեղի ունեցած քվեարկությանը: