Samsung ընկերությունը թողարկել է նոր գովազդային հոլովակ, որը նվիրված է դիվայսների «պրոֆեսիոնալ» սերիայի, որի մեջ ներառված են Galaxy Tab Pro եւ Galaxy Note Pro պլանշետները: Տեսագրության հեղինակները չեն կարողացել զերծ մնալ մրցակից ընկերությունների հասցեին մի շարք ծաղրանքներից:

Մեկ րոպեից մի փոքր ավելին տեւող հոլովակում Samsung-ը գովազդում է մի քանի պատուհանների ցուցադրման գործառույթը, որը չունեն Apple iPad-ները, ծաղրի է ենթարկվում նաեւ  Microsoft Surface պլանշետը, որը մյուս պլանշետների ու իր աքսեսուարների հետ միասին չափազանց մեծ է ու նման է նոութբուքի:

Բացի այդ, հոլովակը դիտողներին ներկայացվում է, որ Amazon Kindle պլանշետները պիտանի են միայն ընթերցանության համար: Հոլովակի վերջում դրա հերոսները նշում են, որ Samsung-ի պլանշետի լուծաչափը ավելի բարձր է, քան iPad-ինը:

Հարկ է նշել, որ բջջային սարքեր թողարկողները երբեք հնարավորությունը բաց չեն թողնում իրենց գովազդային հոլովակներում «վատություն անելու» մրցակիցներին: