Չինական Սիչուան նահանգում ուղեւորներով ամենագնացը ձորն է ընկել: Մահացել է յոթ մարդ, եւս հինգ մարդու հիվանդանոց են տեղափոխել: 

Ամենագնացի ուղեւորները 12-ն են եղել: Վթարի արդյունքում չի տուժել միայն վարորդը: Ըստ նրա` մեքենան փչացել է սահուն լեռնային տեղանքում: Վարորդը կանգնեցրել է մեքենան ու դուրս եկել, որպեսզի ստուգի վիճակը, որից հետո մեքենան սահել է ու ընկել ձորը, հաղորդում է «Սինհուան»` վկայակոչելով  տեղական ոստիկանությունը:

Վեց մարդ զոհվել է տեղում, եւս մեկը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Տուժածներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է: Ոստիկանությունը պարզում է միջադեպի պատճառները: