Յակուտիայի իրավապահները ոստիկանի սպանության կասկածյալին են ձերբակալել: Ոստիկանության սպային սպանելիս կիրառվել էր դանակ եւ կացին: 25-ամյա կասկածյալը հսկողության տակ է, հայտնում է ՌԴ ՔԿ-ի տարածաշրջանային վարչությունը:

2014թ. մարտի 18-ին Յակուտսկում ՆԳՆ փոխգնդապետի դին էր հայտնաբերվել՝ բռնի մահվան հետքերով:

 «Նույն օրը հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել էր 25-ամյա գործազուրկ երիտասարդ», - ասված է մամուլի հաղորդագրությունում: Հարցաքննության ժամանակ նա հայտնել է, որ հարբած վիճակում վիճել է զոհի հետ, հետո դանակով ու կացնով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին»:

Ոստիկանը տեղում մահացել էր, չարագործը մարմինը թաքցրել էր տան մոտի փայտե շինությունում եւ հանցանքի հետքերը քողարկելու միջոցներ ձեռնարկել:

Կատարվածի փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 1105 հոդվածի 1-ին մասով (սպանություն): Չորեքշաբթի օրը ենթադրյալ մարդասպանին մեղադրանք է ներկայացվել, հայտնում է NEWSru.com-ը: