Ավստրալիայում տանից փախած սթաֆֆորդշիրյան տերիերի 7 ամսական ձագին գտել են տնից 700 կմ հեռավորության վրա: Այս մասին հաղորդում է ABC News-ը:

Մալիբյու անունով շնիկին գտել են ոստիկանության ու Facebook-ում ծավալված ակցիայի միջոցով:

Կենդանուն գտել են Ամատայում անհետանալուց 24 օր անց:

ABC News-ը չի նշում, թե հենց ինչպես գտել ու ճանաչել շանը:

Թե ինչ պայմաններում շունը մտել ուրիշի մեքենան ու հեռացել, հայտնի չէ: