Կանադան քննարկում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացման հնարավորությունը:
Ինչպես հաղորդում է տեղի The Globe and Mail պարբերականը, Օտտավան քննարկում է պատժամիջոցները, որոնք ուղղված են ռուսական բիզնեսի դեմ:
Այս պահին Կանադան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի եւ Ղրիմի 7 պաշտոնյաների դեմ, որոնց մուտքը Կանադա արգելվել է, իսկ նրանց ակտիվները՝ սառեցվել:
Հաղորդվում է նաեւ, որ Կանադայի վարչապետ Ստիվեն Հարփերը մարտի 22-ին կայցելի Կիեւ:
Հիշեցնենք, որ մարտի 20-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին:
Կանադան պատժամիջոցներ է ընդունել Ռուսաստանի ու Ղրիմի պաշտոնյաների դեմ
http://news.am/arm/news/199476.html



























