Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների ընդլայնման կապակցությամբ հիշել է Կռիլովի հայտնի առակը փղի եւ Մոսկայի մասին: Համապատասխան գրառումը քաղաքական գործիչը հրապարակել է իր անձնական կայքում:
«ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների հետ կապված՝ Իվան Կռիլովի առակից տողեր եմ հիշում. «Ախ, Մոսկա, գիտի թե ուժեղ է, որ հաչում է փղի վրա», - Նարիշկինի գրառումն է մեջբերում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը ընդգրկված է ԱՄՆ-ի ընդլայնված պատժամիջոցների ցուցակում, որը հրապարակվել է մարտի 20-ին: Դրանում ռուսաստանցի եւս 14 քաղաքական գործիչ եւ հինգ գործարար է ընդգրկված:




























