Ամերիկացի քաղաքական գործիչները, որոնց դեմ Ռուսաստանը վիզային կամ այլ պատժամիջոցներ է ընդունել, հպարտությամբ ու հումորով են արձագանքել Մոսկվայի որոշմանը:

«Ներկայացուցիչների պալատի խոսնակը հպարտ է, որ հայտնվել է ցուցակում ու մտադիր է շարունակել Պուտինի ագրեսիային հակազդելը», -ասվում է ներկայացուցիչների պալատիխոսնակ Ջոն Բայների հայտարարությունում, որը Պուտինին նախկինում կոչում էր բանդիտ, փոխանցում է «Ազատություն ռադիոկայանը»:

«Ամենայն հավանականությամբ, ինձ չի հաջողվի գարնանային արձակուրդներն անցկացնել Սիբիրում, «Գազպրոմում» իմ բաժնետոմսերը կորան, իսկ Մոսկվայում իմ գաղտնի բանկային հաշվեհամարը սառեցվեց: Այդուհանդերձ, ես երբեք չեմ դադարեցնի Ուկրաինայի՝ ներառյալ Ղրիմը, ազատության, անկախության եւ տարածքային ամբողջականության աջակցությանն ուղղված իմ ջանքերը»,-հայտարարել է Արիզոնայից ընտրված սենատոր ՄակՔեյնը:

«Ես հիասթափված եմ, որ իմ ընտանիքը չի կարող ամառային արձակուդներն անցկացնել Սիբիրում, բայց ես հպարտեմ, նրանով, որ ընդգրկվել եմ այդ ցուցակում: Պուտինի վերջին ագրեսիան անընդունելի է: ԱՄՆ-ը եւ նրա եվրոպական դաշնակիցները պետք է մեկուսացնեն եւ պատժեն Ռուսաստանին»,-ասել է Ինդիանայից ընտրված սենատոր Դեն Քոաթսը:

Մյուս քաղաքական գործիչները հիասթափված են, որ ցանկում չեն հայտնվել: Նրանց թվում է ռուս նախագահի քննադատ Ջիմ Մակհովերնը: «Սատանան տանի, իմ կոնգերսականը ցուցակում չի հայտնվել: Դա սարսափելի վիրավորանք է», - հեգնանքով նկատել է կոնգրեսական ներկայացուցիչը՝ հիշեցնելով, որ հենց Մակհովերնն է գլխավորել Մագնիտսկիի օրենքն ընդունելու ջանքերը:

Սպիտակ տունն իր հերթին չի մեկնաբանել Ռուսաստանի կողմից ամերիկացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների դեմ ընդունված պատժամիջոցները: