Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փոփոխություն է կատարել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի կազմում:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահի հրամանագրում, մասնավորապես ասվում է.

«Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության նախագահի 2011 թվականի ապրիլի 23-ի «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-67-Ա հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի»:

Հավելվածը կարող եք տեսնել ԱՅՍՏԵՂ: