Երեւանի Լենինգրադյան փողոցի թիվ 27 հասցեի դիմաց, մարտի 20-ին, ժամը 10.00-ի սահմաններում, իրար են բախվել «Օպել» եւ երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Օպել»-ի վարորդը, ուղեւորը եւ «Մերսեդես»-ներից մեկի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























