Visa и Mastercard վճարային համակարգերը առանց որեւէ ծանուցման դադարել են «Ռոսիա» բանկի վճարային գործարքներն իրականացնելը:
Բանկում հավաստիացրել են, որ անում են հնարավորը բարդությունները կարգավորելու համար: Այս պահին Visa и Mastercard ունեցողները կարող են գումարները ստանալ վարկային կազմակերպության բանկոմատներից, ինչպես նաեւ Սոբինբանկից եւ Հաշվարկման միասնական համակարգից՝ առանց սահմանափակումների, ասված է կազմակերպության հաղորդագրությունում:
Նշենք, «Ռոսիա» բանկն ընդգրկվել է նախօրեին հրապարակված ԱՄՆ-ի ընդլայնված պատժացուցակում:




























