Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյը առաջարկել է Եվրամիությանը ջանքերը կենտրոնացնել Իսպանիայից Ֆրանսիա գազատարի շինարարության վրա, որի միջոցով ԵՄ կարող է ալժիրական գազ ստանալ՝ նվազեցնելով Ռուսաստանից իր կախումը:
Իսպանական կառավարության ղեկավարը, ով ներկայումս Բրյուսելի գագաթաժաղովին է մասնակցում, պնդում է, որ նախքան Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելը, պետք է փորձել երկխոսության բոլոր հնարավորությունները, հաղորդում է RT-ն՝ վկայակոչելով իսպանական Canal 24 Horas TV-ն:
Վարչապետը, մասնավորապես, առաջարկել է ԵՄ իր գործընկերներին ամրապնդել կապերը էներգետիկայի ոլորտում, հատկապես՝ գազային: Ռահոյը ցանկանում է, որպեսզի Եվրոպայի բոլոր ջանքերը կենտրոնանա Իսպանիայի ու Ֆրանսիայի միջեւ գազատարի կառուցման վրա:




























