«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը դեմ է, որ խորհրդարանական չորս ոչ իշխանական ուժերն իրենց ասեն` ոնց անեն, ում հրավիրեն հանրահավաքի եւ այլն: Այս մասին այսօր` մարտի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Դեմ եմ»-ն այս պահին դեմ է, որ չորս ուժերը միանան իրենց, առավել եւս դեմ են, որ իրենց ուղղություն տան: Այս պահին այս շարժումն ամենաակտիվ հասարակական շարժումն է, դրա համար յուրաքանչյուրը ցանկանում է քաշել իր կողմը»,- ասաց նա:
Անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի` երիտասարդներին երկխոսության հրավիրելու հայտարարությանը, Կարեն Քոչարյանը ընդգծեց. «Կառավարությունն էլ է հասկանում, որ եթե «Դեմ եմ» քաղաքացիական շարժումը դառնա քաղաքական, վատ կլինի իրենց համար: Դրա համար պայքար է գնում: Աշխարհում բոլոր մեծ հեղափոխությունները սկսել են հենց երիտասարդները»:
Նշենք, որ մարտի 22-ին «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպել է մեծ հավաք-երթ, որին մասնակցելու են նաեւ ԱԺ չորս ոչ խորհրդարանական ուժերը` ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը: Մինչեւ այդ` մարտի 18-ին կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Դեմ եմ»-ի երիտասարդներին հրավիրել էր երկխոսության:




























