Ոստիկանության Սպիտակի բաժնում, մարտի 19-ին, ժամը 14.40-ին, հաղորդում էր ստացվել, որ Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասում տնակ է այրվում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրդեհը մարվել է ժամը 16.32-ին` մարտական 2 հաշվարկի ուժերով:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 6-ամյա Գարիկ Զ.-ն տնակի հարեւանությամբ լուցկիով չոր խոտածածկ տարածք է այրել, ինչի հետեւանքով հրդեհվել է նաեւ 52-ամյա Գագիկ Ս.-ին պատկանող 3 վագոն տնակներից կառուցված շինությունը` 80 քմ ընդհանուր տարածքով:

Վնասի չափը պարզվում է:

Լոռու մարզի հրդեհային տեսչության կողմից նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

Լոռիի մարզի հրդեհային տեսչության կողմից նախապատրաստվում են նյութեր: