Երեւանի Արցախի փողոցի թիվ 14 շենքի դիմաց, մարտի 20-ին, ժամը 12.10-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 77-ամյա կնոջը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























