Երեւան-Գյումրի ճանապարհի 59-րդ կմ-ին, մարտի 20-ին, ժամը 16.15-ի սահմաններում, իրար են բախվել «ԴԱՖ» բեռնատար եւ «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Օպել Օմեգա»-ի վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























