Հիվանդանոցից, մարտի 20-ին, ժամը 03.05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Երեւանի Բաղրամյան պողոտայի 1-ին նրբանցքի տներից մեկի 4 բնակիչները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, տանը գազի կաթսայից տեղի ունեցած շմոլ գազի արտահոսքի հետեւանքով:

Կատարվում է հետաքննություն: