Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն` ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները մարտի 19-ին, ժամը 17.00-ին, 46-ամյա Գուրգեն Մ.-ի տանը եւ կից շինություններում կատարած խուզարկությամբ հայտնաբերել են «Կարաբին» տիպի հրազենի 7,62 մմ տրամաչափի 11 եւ ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 2 փամփուշտ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:




























