Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի եւ Մաշտոցի բաժնի ծառայողները, մարտի 19-ին, ժամը 15.00-ին, թմրամիջոց պահելու կասկածանքով, Եղվարդի խճուղու սկզբնամասից, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 46-ամյա Էդուարդ Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է սրվակ` շագանակագույն բամբակե խծուծներով, 20 մլ տարողությամբ ներարկիչ` մուգ շագանակագույն նյութով, 0,5 լ տարողության պոլիէթիլենային տարա` թափանցիկ հեղուկով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:




























