Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, մարտի 20-ին, ժամը 19.00-ին, Երեւանի Լիսինյան փողոցի տներից մեկից բերման են ենթարկել Էլմիրա Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 11-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:




























