Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները մարտի 19-ին, ժամը 12.00-ին, Երեւանի Շերամի փողոցի 111 շենքից բերման են ենթարկել 39-ամյա Վահագն Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2007 թ. հոկտեմբերի 24-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: