Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները, մարտի 19-ին, ժամը 12.45-ին, Մյասնիկյան գյուղից բերման են ենթարկել 32-ամյա Ռոլանդ Ռ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունվարի 10-ից ՌԴ Օմսկի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր շորթում կատարելու մեղադրանքով:




























